Tert.am-ից...
Եպիպտոսի պաշտոնյաները Շարմ էլ Շեյխում շնաձկների կողմից իրականացված հարձակումների պատասխանատվությունը փորձում են բարդել Իսրայելի վրա։
Ըստ եգիպտական ԶԼՄ–ների, Հարավային Սինայի նահանգապետ գեներալ Աբդուլ Ֆադըլ Շուշան հայտարարել է, թե Իսրայելը հատուկ չիպերի միջոցով կարողանում է կառավարել շնաձկներին՝ դրանց ուղղորդելով դեպի Եգիպտոս։ Իսկ այդ ամենի նպատակը, ըստ Շուշայի, Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտին լուրջ վնաս հասցնելն է։
Իսկ Եգիպտոսի հայտնի սոզորդներից Մուստաֆա Իսմայիլը տեղի հեռուստաալիքներից մեկով պատմել է, թե ինչպես է իրեն զանգահարել իսրայելցի մի սուզորդ և պատմել իրենց բռնած շնաձկան մասին, որի մարմնում հայտնաբերվել է չիպ։
Հիշեցնենք, որ վերջին օրերին շնաձկներն ահաբեկում են Շարմ էլ Շեյխի լողափերը՝ հարձակումներ գործելով զբոսաշրջիկների վրա։ Նախորդ օրը շնաձկների հարձակումից եգիպտական ծովափում մահացել էր գերմանացի մի զբոսաշրջիկ։
0 comments:
Post a Comment