ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Քիչ առաջ Կենտրոն հեռուստաալիքով մի ելույթ էին ցույց տալիս, անկեղծ ասած չգիտեմ ով էր ելույթ ունեցողը ու ինչ հարթակից, բայց առոգանությունից զգացվեց, որ սփյուռքահայ էր: Շատ հավանեցի էտ ելույթը, որը համահայկական խնդիրներին էր նվիրված:
ԱԶԳ եւ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Նախ խոսեց այս 2 արժեքների փոխհարաբերությունների մասին: Նա մի լավ պորտները տեղը դրեց այն մարդկանց, ովքեր տարրանջատում են այս 2 արժեքները: "Եթե ինչ-որ խնդիր ունի ազգը, ուրեմն այդ խնդիրը նաեւ պետությանն է, եթե ինչ-որ խնդիր ունի պետությունը, ապա դա ամբողջ ազգի խնդիրն է",-մոտավորապես այսպես արտահայտվեց:
ՍՓՅՈՒՌՔԻ ՁԱՅՆԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
"Հայաստանի Հանրապետությունը համայն հայոց ազգի ազգային պետությունն է: Սակայն սփյուռքը հնարավորություն չունի լսելի դարձնել իր խնդիրները ": Ես լիովին համամիտ եմ այս մարդու կարծիքի հետ: Այսօր մենք ստեղծել ենք Սփյուռքի հարցերով նախարարություն, որը բավականին գովելի նախաձեռնություն էր, եւ կարծես թե որոշ չափով փորձում է լուծել իր առջեւ դրած բարդ խնդիրները: Սակայն թե' այս կառույցը, թե' խորհրդարանական հանձնաժողովը հիմնականում զբաղված են Սփյուռքի եւ մայր հայրենիքի միջեւ կապերի ամրացման աշխատանքով, իսկ Սփյուռի առանձին համայնքների ներհամայնքային խնդիրները այնքան էլ լսելի չեն:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
''Այս բացը լրացնելու համար,-շարունակեց մեր <<անհայտ>> պատգամախոսը,- առաջարկում եմ ընդլայնել մեր ԱԺ-ի կազմը' նրանում ընդգրկելով նաեւ օտարերկրացի հայերին, կամ ստեղծել նոր, բարձրագույն կառույց, ուրիշ խոսքով' Համահայկական խորհրդարան, որտեղ պատգամավորները կընտրվեն համամասնական ցուցակով: Գիտակցում եմ, որ առաջարկս բավականին լուրջ եւ երկարատեւ քննարկումների ու լրացումների կարիք ունի, սակայն գիտակցում եմ նաեւ, որ պետք է սկսել այս գործընթցը:" Հետո վկայակոչեց սփյուռք ունեցող այլ երկրների նմանատիպ նախաձեռնությունները, կառույցները:
0 comments:
Post a Comment